Գիտելիքներով զինված՝ դեպի ծննդաբերություն և հետծննդաբերական շրջան

July 24, 2019 Բլոգի վերնագիր

"Բարի ազատում" ծննդաբերությանը նախապատրաստող դասընթացի հիմնադիր Սոնա Բուռնազյանի հետ զրուցեցինք իր նախագծի, դասընթացի կառուցվածքի և կարևորության, ինչպես նաև ապագայի պլանների մասին:  

1. Ինչու որոշեցիք կազմակերպել այս դասընթացը? Ինչ բաց է այն լրացնում հղի կանանց համար?

Դասընթացի գաղափարը առաջացավ, երբ ինքս հղի էի։ Առաջին բալիկս էր, ամեն ինչ նոր էր ինձ համար։ Շատ էի ուզում գնալ նման մի դասընթացի, որտեղ կպատմեն հղիության, ծննդաբերության մասին, կտան ժամանակակից տեղեկություններ և աջակցություն։ Բայց Երևանում նման դասընթաց չգտա։ Մասնակցեցի մի քանի ռուսալեզու օնլայն ծրագրերի, որոնք ինձ շատ օգնեցին և ոգեշնչեցին։ Այդ պատճառով որոշեցի ստեղծել "Բարի ազատումը", որը տարբեր կողմերից օգնում է կանանց հասկանալ և հնարավորին չափ հեշտ անցկացնել հղիության, ծննդաբերության և հետծննդյան այդ կարևոր շրջանները։

Լուսանկարը՝ "Բարի ազատում" ֆեյսբուքյան էջից

2. Ինչ մասնագետ եք Դուք և ինչպիսի պատրաստվածություն ունեք նման դասընթաց վարելու համար?

Ես հիմնական կրթությանբ վերլուծական հոգեբան եմ, նաև ունեմ պերինատալ հոգեբանի որակավորում։ Հիմա նոր ուսում եմ ստանում, որն ուղղված է հենց իմ գործունեությանը՝ կուրս ծննդաբերությանը նախապատրաստող մասնագետների համար: Այս կրթությունը ես Ռուսաստանում եմ ստացել: Ցավոք, մեզ մոտ այդ ուղղությունները դեռ այդքան էլ զարգացած չեն։

3. Ովքեր կարող են մասնակցել դասընթացին և երբ?

Դասընթացին կարող է մասնակցել ցանկացած հղի կին: Նաև շատ ողջունում եմ, երբ ամուսիններն էլ են գալիս։ Քանի որ դասընթացը տևում է 6 շաբաթ, ցանկալի է գալ մինչև հղիության 32-րդ շաբաթը, որպեսզի բոլոր վեց դասերին էլ հասնցեն մասնակցել:

4. Ինչպես է դասընթացը նախապատրաստում կանանց ծննդաբերությանը?

Ես հիմք եմ վերցնում 3 ուղղություն, որոնց վրա աշխատում ենք դասընթացի ժամանակ՝ տեղեկատվական պատրաստվածություն, կիրառելի հմտություններ և հոգեբանական պատրաստվածություն։ Այսինքն դասընթացը պարզապես դասախոսություն չէ։ Կանայք լսում են ինձ, ստացած տեղեկությունների վերաբերյալ վարժություններ են անում, ինճպես նաև իրենք են խոսում, մասնակցում ու պատմում իրենց պատկերացումների և զգացմունքների մասին։ Շատ ինտերակտիվ են անցնում դասերը։

Ծրագիրը բաժանված է 3 բլոկի, ամեն մեկում 2 պարապմունք է։ Սկզբում խոսում ենք հղիության մասին, թե ինչպես նախապատրաստվել մինչև ծննդաբերությունը։ Երկրորդ բլոկում մանրամասն խոսում ենք հենց ծննդաբերությամ մասին՝ երբ, ոնց, ինչ փուլեր կան, ինչ կարելի է անել ամեն փուլում, ինչպիսի միջամտություններ են լինում։ Վերջին 2 դասը նվիրված են հետծննդաբերական շրջանին՝ նորածին բալիկին և կնոջ վերականգնմանը։

5. Իսկ ինչպես եք կանանց նախապատրաստում հետծծնդյան շրջանին ու երեխայի խնամքի հարցերին? Ինչ թեմաներ եք քննարկում դասընթացի այս բլոկում?

Երբեմն մտածում եմ, որ հետծննդյան շրջանի բլոկը բոլորից կարևորն է, քանի որ շատ ավելի երկար է տևում, քան հղիությունը և ծննդաբերությունը։ Բալիկի խնամքի հարցում հավատում եմ, որ հենց մայրիկներն են լավագույն էքսպերտները, քանի որ չկա երկու միանման երեխա: Մայրիկն է իր բալիկին ամենալավը ճանաչում և հասկանում։ Այդ պատճառով տալիս եմ հիմնական տեղեկություններ, բայց ոչինչ չեմ պնդում և միանշանակ հաստատում։ Խոսում ենք երեխայի ֆիզիկական և ոչ պակաս կարևոր հոգեբանական կարիքների մասին՝ կրծքով կերակրում, բալիկի քնի և ռիթմերի հիմքեր, հիգիենա, առօրյա կյանքի կազմակերպում։ Վերջին դասը նվիրված է հենց կնոջը՝ ինչպես կարող է վերականգնվել ֆիզիկապես և հոգեպես, ինչ փոփոխություններ կարող են լինել նրա տրամադրության մեջ, ինչպես խուսափել հետծննդաբերական դեպրեսիայից, ինչպես են փոխվում հարաբերություններն ընտանիքում և այլն։

Լուսանկարը՝ "Բարի ազատում" ֆեյսբուքյան էջից

6. Հիմա տեղեկատվության աղբյուրները շատ են, և հաճախ կանայք հետևում են իրենց հղիության ընթացքին օնլայն տարբեր գործիքների միջոցով: Ինչ կարող են նրանք սովորել Ձեր դասընթացի ընթացքում, որ չեն կարող ստանալ այս աղբյուրներից?

Համացանցում իսկապես շատ-շատ տեղեկություններ կան հղիության և ծննդաբերության մասին, որոնց մեծ մասը ընդհանրապես վստահելի չեն և պարզ չէ, թե ինչի վրա են հիմնված։ Ես միշտ խնդրում եմ կանանց տեղեկատվական "դիետա" պահել և քիչ կարդալ համացանցը կամ կարդալ միայն գիտական հիմքեր ունեցող աղբյուրներ։ Դասընթացը տալիս է ստուգված և վստահելի տեղեկություններ, որոնք ապացուծված են հետազոտություններով և որոնք ես հավաքել եմ հիմնականում անգլալեզու աղբյուրներից։ Նյութը լավ համակարգված է, մատուցվում է պարզ և հասանելի ձևով։ Եվ իհարկե ոչ մի օնլայն աղբյուր չի փոխարինի անձնական փորձին, որը կանայք ձեռք են բերում վարժությունների ընթացքում։ Նաև կարևորում եմ անհատական շփումը, աջակցությունը, որը չի լինում ստանալ պարզապես նյութեր կարդալով։

7. Քանի որ շատ կանանց հետ եք շփվում, կարող եք ասել, ընդհանուր ինչպես են մեր կանայք ընկալում իրենց հղիությունը, հղիության ընթացքը և ծննդաբերությունից հետո երեխայի խնամքի մասին պատկերացումները?

Իմ բախտը շատ է բերել: Դասընթացին գալիս են արդեն ահագին պատրաստված, գիտակից կանայք։ Բայց տարբեր առիթներով շփվելիս տեսնում եմ, որ շատ կանայք հղիությանը, ծննդաբերությանը նայում են որպես ինչ-որ բարդ, հիվանդագին իրավիճակի։ Ահագին ծանր են տանում ոչ այդքան ֆիզիկապես, ինչքան հոգեպես։ Վախեր ունեն, տարբեր զարհուրելի պատմություններով տպավորված են։ Շատ կուզենայի, որ հայ կանայք ավելի հանգիստ և տեղեկացված մոտենային կյանքի այս անչափ կարևոր փուլին։

Լուսանկարը՝ "Բարի ազատում" ֆեյսբուքյան էջից

8. Ըստ Ձեզ, որքանով են մեր բժիշկները կարողանում ժամանակ հատկացնել ու պատասխանել հղիներին հուզող ամենատարբեր հարցերին? Ինչպիսի բաց թողումներ եք Դուք նկատում բժիշկ - հղի կին հարաբերությունների մեջ?

Բժշկի մոտ այցի ժամանակը ահագին սահմանափակ է։ Երկար խոսել, բացատրել ու պատմել սովորաբար չեն հասցնում։ Հաճախ հենց կանայք էլ հարցեր չեն տալիս, մտածելով՝ դե մի ձևի կլինի, կանցնի։ Դա լուրջ խնդիր է, որովհետև շատ կանայք անպատրաստ, առանց տեղեկություն ունենալու են գնում ծննդաբերելու։ Կատարվող բաներից վախենում են, իրենց կորցնում, խուճափի մատնվում, և դա ազդում է ծննդաբերության ընթացքի վրա։ Կարծում եմ, որ այդ իրավիճակների համար երկկողմանի պատասխանատու են թե բժիշկները, և թե հղիները։

9. Ինչպիսի բացահայտումներ եք ունեցել Դուք այս դասընթացների ընթացքում?

Բացահայտումները շատ են։ Ամեն խմբի հետ նույն դասընթացը յուրահատուկ է անցնում։ Կանայք այնքան տարբեր են և միևնույն ժամանակ շատ նման են իրար որոշ հարցերում։ Բացահայտում էր նաև այն, որ ամեն կնոջ պատմությունը ինձ հարազատ է դառնում։ Երբ բալիկների ծննդյան մասին լուրեր են գալիս, այնքան եմ հուզվում և ուրախանում, կարծես իմ ընտանիքում է բալիկ ծնվել։

Լուսանկարը՝ "Բարի ազատում" ֆեյսբուքյան էջից

10. Հղի կանանց հետ շփումների ընթացքում նկատել եք արդյոք հղիությանը առնչվող որևէ բան, որի մասին մեր կանայք բացարձակ տեղեկություն չունեն?

Նման բաները շատ, շատ են։ Հղիության, ծննդաբերության և բալիկի խնամքի շուրջ այնքան միֆեր, ապատեղեկատվություն և սնահավատություններ կան, որքան ես ուրիշ ոլորտներում չեմ տեսել։ Մի քանի օրինակ կարող եմ բերել։ Կան մարդիկ, ովքեր հավատում են, որ եթե հղի կինը ոտքը ոտքին գցած նստի, բալիկի որքերը կծռվեն։ Կամ որ ձեռքերը չի կարելի բարձրացնել լվացք կախելու համար, թե չէ պորտալարը կփաթաթվի բալիկի վզին, ու նա կխեղդվի։ Այդ ամենը անոտոմիայի մասին պատկերացումների բացակայության նշաններ են։ Շատ տարածված են հղիության և կրծքով կերակրման շրջանների համար հատուկ սննդակարգերը և արգելքները, որոնք նույնպես չունեն գիտական հիմքեր։ Կարելի է այս ցանկը դեռ երկար շարունակել:

11. Ովքեր են եղել մինչև այժմ Ձեր դասընթացին մասնակցող կանայք ըստ իրենց զբաղվածության, տարիքի, մասնագիտության կամ այլ գործոնների?

Իսկապես տարբեր կանայք են գալիս, դժվար է ընդհանրացնել։ Նկատել եմ, որ հիմնականում 25 տարեկան են և բարձր։ Հավանաբար, հասուն տարիքում ավելի պատասխանատվությամբ են մոտենում հարցին։

12. Կան արդյոք նմանատիպ դասընթացներ առաջարկող այլ հաստատություններ?

Գիտեմ, որ մի քանի ծննդատներում կան մայրության դպրոցներ կան սեմինարներ բալիկի խնամքի մասին․․․ Հենց այս տիպի դասընթաց Երևանում չեմ հանդիպել։

13. Ինչպիսի պլաններ ունեք ապագայի համար?

Հիմնական կուրսից բացի ուզում եմ փորձել դասերի ավելի կարճ և ինտենսիվ ֆորմատ: Նախատեսում եմ 2 դաս միայն ծննդաբերության մասին։ Երբեմն հարցնում են նման դասընթացի մասին և ուզում են մասնակցել: Կարծում եմ, որ պահանջարկը կա։ Նաև մտածում եմ խորացված մեկանգամյա սեմինարների ուղղությամբ, որոնք կլինեն կոնկրետ թեմայով՝ վախերի մասին, դեպրեսիայի, մայր-երեխա և կին-ամուսին հարաբերությունների մասին։ Ավելի հեռակա պլաններում է նաև բժիշկների հետ կապ հաստատելը, որպեսզի օգնենք միմյանց մեր ծննդօգնության համակարգը դարձնել ավելի մարդասիրական, ավելի ջերմ և կանանց համար վստահություն ներշնչող։

Լուսանկարը՝ "Բարի ազատում" ֆեյսբուքյան էջից

Բլոգ

Մեր բլոգում պատմում ենք մեր իրականության մեջ գործող հետաքրքիր, կարևոր ու ոգեշնչող նախագծերի մասին

Մուտք

Խանութի մուտք

Գրանցում

Խանութի մուտք

Գաղտնաբառի վերականգնում

Գաղտնաբառի վերականգնում

Ուզում եմ նվիրել

Եթե Դուք ցանկանում եք կարևոր մարդու համար նվեր գնել, չեք կողմնորոշվում նվերի ընտրության հարցում, ապա խնդրեք նրան ցանկալի նվերների ցուցակ կազմել www.igift.am կայքում:

Լրացրեք այս դաշտերը և նա կստանա SMS հաղորդագրություն այդ հնարավորության մասին:

Հրավերն ուղարկվել է

Ձեր հրավերը ուղարկվել է ստացողին: Երբ հրավիրվածը կազմում է ձեր ցուցակը, Դուք կստանաք նամակ նշված հասցեով

Կապ մեզ հետ

Խնդրում էնք հաստատեք

Ջնջել նվերը

Համոզվա՞ծ եք, որ ուզում եք ջնջել։

Ամրագրել նվերը

Սյն պետք է լինի հետևյալ ֆորմատի՝ 374XXYYYYYY

Անհոգ եղեք: Ձեր հեռախոսահամարը չի պահպանվելու մեր համակարգում և այս նվերը գնելուց բացի որևէ այլ նպատակով չի օգտագործվելու:

Հաստատել գնումը

Սյն պետք է լինի հետևյալ ֆորմատի՝ 374XXYYYYYY

Անհոգ եղեք: Ձեր հեռախոսահամարը չի պահպանվելու մեր համակարգում և այս նվերը գնելուց բացի որևէ այլ նպատակով չի օգտագործվելու:

Ներմուծել կոդը

Չեղարկել ամրագումը

Անհոգ եղեք: Ձեր հեռախոսահամարը չի պահպանվելու մեր համակարգում և այս նվերը գնելուց բացի որևէ այլ նպատակով չի օգտագործվելու:

Նվերի ամրագրում

Նվերն ամրագրված է 3 օր ժամկետով

Դուք ունեք 3 օր ժամանակ խանութից կամ օնլայն հարթակից այս նվերը ձեռք բերելու համար:

Ուշադրություն

Նվերը ֆիզիկապես գնելուց հետո հարկավոր է վերադառնալ www.igift.am կայքը, գտնել Ձեր կողմից ամրագրված նվերը և սեղմել «Ամրագրված է» կոճակը: Բացվող պատուհանում կրկին մուտքագրում եք Ձեր բջջային հեռախոսի համարը: Սա պետք է լինի միևնույն համարը, որն օգտագործել էիք նվերն ամրագրելու համար: Կրկին SMS հաղորդագրությամբ կստանաք 6-անիշ կոդ, որը հաջորդ պատուհանում մուտքագրելուց հետո կարող եք ավարտել գնումը և հաստատել, որ այս նվերն արդեն գնված է:

Գնված նվեր

Շնորհավորում ենք: Դուք հաջողությամբ ավարտեցիք այս նվերի գնման գործընթացը: Ձեզ բարի ժամանց:

Չմոռանաք նվերների ցուցակ կազմել նաև Ձեր միջոցառումների համար:

Հաստատել գնումը

Դուք հյուր եք գնում և պատրաստվում եք գնել այս նվերը: Նվերի գնումը կատարվում է 3 փուլով՝ ամրագրում, գնում և ավարտ/հաստատում:

Ամրագրումմանրամասն
Գնումմանրամասն
Ավարտմանրամասն

Ամրագրում: Ամրագրման համար հարկավոր է մուտքագրել Ձեր բջջային հեռախոսի համարը, որից հետո SMS հաղորդագրությամբ կստանաք 6-անիշ կոդ: Հաջորդ պատուհանում այս կոդը մուտքագրելով՝ Դուք 3 օրով ամրագրում եք տվյալ նվերը: Սա նշանակում է, որ Դուք ունեք 3 օր ժամանակ խանութից կամ օնլայն հարթակից այս նվերը ձեռք բերելու համար:

Այս 3 օրերի ընթացքում որևէ այլ հյուր չի կարող գնել կամ ամրագրել այս նվերը, քանի որ այն արդեն ամրագրված է Ձեր կողմից:

Եթե 3 օրերի ընթացքում Դուք այս նվերը չեք գնում, այն կրկին ակտիվ է դառնում այլ հյուրերի, այդ թվում նաև Ձեզ համար:

Գնում: Հաջորդ քայլը նվերը գնելն է: Խանութի տվյալները պետք է լրացված լինեն նվերի նկարագրության մեջ:

Ավարտ/հաստատում: Նվերը գնելուց հետո հարկավոր է վերադառնալ www.igift.am կայքը, միևնույն եղանակով գտնել Ձեր գնած նվերը և սեղմել ՞Ամրագրված է՞ կոճակը: Բացվող պատուհանում կրկին մուտքագրում եք Ձեր բջջային հեռախոսի համարը: Սա պետք է լինի միևնույն համարը, որն օգտագործել էիք նվերն ամրագրելու համար: Կրկին SMS հաղորդագրությամբ կստանաք 6-անիշ կոդ, որը հաջորդ պատուհանում մուտքագրելուց հետո կարող եք ավարտել գնումը և հաստատել, որ այս նվերն արդեն գնված է:

Եթե Դուք գնել եք այս նվերը, սակայն չեք վերադաձել կայք գնումն ավարտելու համար, ապա 3 օրից հետո նվերը կրկին ակտիվ է դառնում և այն կարող է ձեռք բերվել մեկ այլ հյուրի կողմից: Այսպիսով, Ձեզ հրավիրող մարդը կարող է միևնույն նվերից 2 հատ կամ նույնիսկ ավել ստանալ:

Սրանից խուսափելու համար խնդրում ենք նվերը գնելուց հետո պարտադիր կերպով ավարտել և հաստատել Ձեր գնումը:

  • Նկարագրություն
  • Խանութ

Ավելացնել Նվեր adfasdf

Ավելացնել Նվեր

Խմբագրել նվերը

դրամ

Հրավիրեք հյուր






Ստեղծել միջոցառում



Խմբագրել միջոցառումը



Ջնջել միջոցառումը

Համոզվա՞ծ եք, որ ուզում եք ջնջել։

Սկսեք խաղը

Սկսել կոճակը սեղմելուց հետո խաղի բոլոր մասնակիցները կվերաբաշխվեն գաղտնի Ձմեռ պապիկների ու թոռնիկների: Յուրաքանչյուր թոռնիկ կարող է կազմել իր ցանկալի նվերների ցուցակը, որը տեսանելի կլինի իր Secret Santa-ին

Սեղմեք կոճակը խաղը սկսելու համար:

Խաղը սկսվեց

Բոլոր ծանուցումները հաջողությամբ ուղարկվեցին