Հայաստանի ծաղիկները "Գիսանեի" զարդերի մեջ

July 12, 2019 Բլոգի վերնագիր

Հեռավոր 2010թ.-ից ի վեր "Գիսանե" ապրանքանիշի ձեռագործ զարդերը չեն դադարում զարմացնել ու հաճույք պարգևել կանանց իրենց նրբագեղությամբ, ճոխությամբ, յուրահատուկ տեսքով, ձևով, գույներով և ծաղիկների ու բնական քարերի կենսատու էներգիայով: 
Զարդերի հեղինակը Հեղնար Պետրոսյանն է: Մասնագիտությամբ նկարիչ-իլյուստրատորն ավարտել է Գեղարվեստի Ակադեմիան, հինգ տարի աշխատել Անտարես հրատարակչությունում, որտեղ զբաղվել է հրատարակչական դիզայնով և մանկական գրքերի իլյուստրացիաներով: Նրա  նկարազարդումներով  տպագրվել են մոտավորապես 15 մանկական գրքեր, որոնցում ևս օգտագործել է չորացված ծաղիկներ: 
Լուսանկարը՝ Հեղնար Պետրոսյանի անձնական արխիվից
Ընտանիքում և բարեկամների մեջ արվեստագետներ չեն եղել, Հեղնարը փոքր հասակից սկսել է կարդալ կենսաբան մոր մասնագիտական գրքերն ու ամսագրերը կենսաբանության, ծաղիկների ու դրանք չորացնելու տեխնիկաների մասին: Հեղնարը հիշում է, որ մանկուց ծաղիկներ էր հավաքում, չորացնում ու օգտագործում տարբեր կոմպոզիցիաների մեջ:
Բնությունն այդքան մոտիկից սիրող Հեղնարը գիտեր, որ գրասենյակային աշխատանքն իր համար չէ: Հարմար առիթի էր սպասում աշխատանքից դուրս գալու և ստեղծագործական աշխատանքով զբաղվելու համար: Զարմանալիորեն առիթ է հանդիսանում նաև ֆեյսբուքը: Մի օր պատահաբար սոցիալական այդ հարթակում տեսնում է, որ ձեռագործ զարդեր են պատրաստում ու վաճառում: Որոշում է, որ ինքն էլ կարող է փորձել: Սակայն նա ուզում էր այնպիսի զարդեր ստեղծել, որոնք նորություն կլինեին հաճախորդի համար ու որոնց նմանը դեռ չկար շուկայում:
Առաջին զարդերը սկսում է պատրաստել ստվարաթղթով: Ստվարաթղթի կտորների վրա չորացված ծաղիկներ էր ամրեցնում ու ամբողջը լաքապատում: Այսպես մի քանի զարդ է պատրաստում ու դիմում Երևանյան խանութներին դրանք վաճառելու համար: Հեղնարը հիշում է, որ խանութներից ոչ բոլորն էին պատրաստակամությամբ մոտենում իր համագործակցության առաջարկին: Սակայն Ամիրյան փողոցի վրա գտնվող "Tulip" խանութը վերցնում է իր զարդերը: Մի քանի օր հետո, երբ Հեղնարը խանութ է վերադառնում զարդերը հետ վեցնելու և ընկերուհիներին նվիրելու նպատակով, պարզում է, որ բոլորն արդեն վաճառվել են: 
Հաճելիորեն զարմանում է ու ոգեշնչված շարունակում աշխատանքը: Ստվարաթուղթը շուտով փոխարինում է մետաղական հիմքերով և դրանք էլ, ի վերջո, արծաթով:
Լուսանկարը՝ Հեղնար Պետրոսյանի անձնական արխիվից
Ամուսնու ընկերներից մեկը մի անգամ տեսնում է Հեղնարի պատրաստած զարդերն ու շատ է հավանում: Ուզում է դրանցից մեկը գնել որպես նվեր, սակայն չէր կարող հասարակ զարդ նվիրել: Նա պնդում է, որ զարդերը պետք է արծաթե կաղապարների մեջ պատրաստել: Շուտով հասարակ մետաղական հիմքերը փոխարինվում են արծաթով, իսկ լաքը՝  խեժի լուծույթով, որն ավելի որակյալ է ու շատ գեղեցիկ վերջնական տեսք է հաղորդում զարդերին: Տպավորությունն այնպիսին է, որ ծաղիկներն ապակե շերտի տակ են դասավորված: Ստվարաթղթից մինչև արծաթ, լաքից մինչև խեժի լուծույթ էվոլյուցիան ընդամենը մեկ տարի է տևում, քանի որ Հեղնարը ձգտում էր դեպի որակյալը, մնայունը, կատարյալն ու գեղեցիկը:
Լուսանկարը՝ Gisaneh Jewelry-ի ֆեյսբուքյան էջից
Ապրանքանիշի անվան շուրջ երկար է մտածել ու շատ մոտիկ տեղում գտել: Գիսանեն Հեղնարի առաջնեկի անունն է: Բացի այդ, նաև հնչեղ է ու հայկական: 
Յուրաքանչյուր զարդ նախ սկսվում է էսքիզից: Հեղինակը գծագրում է, մշակում դիզայնը, ընտրում զարդի գույներն ու ձևը: Այնուհետև պատվիրվում են արծաթե կաղապարները: Դրանց մեջ սոսնձով ամրեցվում են չորացված ծաղիկների կոմպոզիցիաները, իսկ վերջում արդեն ավելացվում է խեժի լուծույթը: Երբ սա չորանում է, զարդերն արդեն պատրաստ են կրելու համար: Ծաղիկներ հավաքելու համար երբեմն հասնում են Ապարան և այլ վայրեր:  
Լուսանկարը՝ Gisaneh Jewelry-ի ֆեյսբուքյան էջից
Մի քանի տարի Հեղնարն այս ոլորտում միակն էր, սակայն գիտեր, որ մրցակցությունն անխուսափելի է: Իհարկե այդպես էլ եղավ: Նա պատրաստ է և ողջունում է առողջ մրցակցությունը, սակայն ականատես է եղել նաև անբարեխիղճ մրցակցության, երբ պարզապես փորձում են կրկնօրինակել իր ստեղծագործությունները: Թերևս դա է պատճառը, որ քարերի, ծաղիկների ու մետաղի տարբեր համադրություններով ստեղծված զարդերի ու շարքերի համար հեղինակային իրավունք է ձեռք բերել: Ամեն դեպքում, Հեղնարը ստեղծագործական մեծ ներուժով և մտքերի բազմազանությամբ օժտված արվեստագետ է: Ահա, թե ինչու նա հանգիստ է վերաբերվում ցանկացած տեսակի մրցակցությանը:    
Հեղնարի համար այս աշխատանքն ավելի շատ ստեղծագործական է, քան բիզնես: Թեև նա չի տիրապետում իր բիզնեսին վերաբերվող ֆինանսական և այլ մանրամասներին, սակայն երջանիկ է իր ստեղծագործական աշխատանքի մեջ: Նա արժեք է ստեղծում ոչ միայն իր հաճախորդի, այլ նաև հենց իր համար, քանի որ մեծ սիրով ու խնամքով է պատրաստում յուրաքանչյուր զարդ: Ահա, թե ինչու նրա յուրաքանչյուր զարդ կատարելություն է ու ճոխություն: 
 
Մարքեթինգով զբաղվում է հիմնականում սոցիալական հարթակների միջոցով: Նրա զարդերը վաճառվում են նաև տարբեր խանութներում, Երևան մոլում, Գաֆեսջյան թանգարանին կից նվերների խանութում և այլուր: Շվեյցարիայի հայկական համայնքի անդամներից մեկի շնորհիվ իր զարդերը ցուցադրվում և վաճառվում են նաև Շվեյցարիայում կազմակերպվող ցուցահանդեսներին: 
 
Լուսանկարը՝ Gisaneh Jewelry-ի ֆեյսբուքյան էջից
Հեղնարն անընդհատ նորություն ու թարմություն է փնտրում իր աշխատանքում՝ նոր քարեր, ծաղիկներ, գույներ, ձևեր և այլն: Նա ոգեշնչվում է գեղանկարչությունից, մարդկանցից, մարդկանց պատմություններից: Ոգեշնչման անսպառ աղյուր է Սերգեյ Փարաջանովն ու նրա զարմանահրաշ արվեստը: Մեծ արվեստագետի մասին հիշելիս Հեղնարը հիացմունքով ցույց է տալիս չորացված ծաղիկներով պատրաստված նրա կոմպոզիցիաներն ու կոլաժները: 
 
Վերջին շրջանում պատրաստված նորություններից է զարդերի շարքը՝ ոգեշնչված Հակոբ Հովնաթանյանի արվեստից: Սա առաջին անգամն է, երբ Հեղնարը հայկական էլեմենտ է ներառում իր զարդերի մեջ: Սովորաբար բացի այն, որ ծաղիկները Հայկական բնաշխարհին են պատկանում, նրա զարդերում հայկական արվեստին բնորոշ այլ տարրեր չկան: Զարդերի այս շարքում հեղինակը թարմ շունչ է հաղորդել  ու նորովի մեկնաբանել Հովնաթանյանի ժամանակաշրջանին բնորոշ արդուզարդի ոճը:
 
Լուսանկարը՝ Gisaneh Jewelry-ի ֆեյսբուքյան էջից
Հեղնարի զարդերը գնահատում են այնպիսի կանայք, որոնք սիրում են արվեստն ու բնությունը: Իսկ զարդերը շատ բազմազան են՝ ականջօղեր, կախազարդեր, վզնոցներ, կրծքազարդեր, թևնոցներ և այլն: Հաճախորդներից ոմանք նույնիսկ զարդերի բավականին մեծ հավաքածուներ ունեն: Դրանցից մեկն առայժմ անցնում է 6 տասնյակի սահմանը: 
Լուսանկարը՝ Gisaneh Jewelry-ի ֆեյսբուքյան էջից
Ապագայի պլանները շատ են, ասում է Հեղնարը: Դրանցից մեկը տղամարդկանց համար զարդեր պատրաստելն է: Արդեն մի քանի առաջարկներ եղել են: Այստեղ հիմնականում խոսքը գնում է քարերից պատրաստված թևնոցների մասին:
Ի վերջո Հեղնարը ցանկանում է ունենալ իր արվեստանոց/ստուդիան, որտեղ հնարավոր կլինի դասընթացներ կազմակերպել, և որին կից կգործի նաև զարդերի խանութ: Առայժմ դա մի փոքր արվեստանոց է, որտեղ  երբեմն այցելում եմ հաճախորդները զարդերին ծանոթանալու համար: Պարզապես խանութ ունենալն իր համար չափից դուրս չոր է ու անշունչ: Նրա ցանկությունն է իր արվեստն ու զարդերը ներկայացնել հետաքրքիր ու կենդանի ձևով:  
Լուսանկարը՝ Հեղնար Պետրոսյանի անձնական արխիվից

Բլոգ

Մեր բլոգում պատմում ենք մեր իրականության մեջ գործող հետաքրքիր, կարևոր ու ոգեշնչող նախագծերի մասին

Մուտք

Խանութի մուտք

Գրանցում

Խանութի մուտք

Գաղտնաբառի վերականգնում

Գաղտնաբառի վերականգնում

Ուզում եմ նվիրել

Եթե Դուք ցանկանում եք կարևոր մարդու համար նվեր գնել, չեք կողմնորոշվում նվերի ընտրության հարցում, ապա խնդրեք նրան ցանկալի նվերների ցուցակ կազմել www.igift.am կայքում:

Լրացրեք այս դաշտերը և նա կստանա SMS հաղորդագրություն այդ հնարավորության մասին:

Հրավերն ուղարկվել է

Ձեր հրավերը ուղարկվել է ստացողին: Երբ հրավիրվածը կազմում է ձեր ցուցակը, Դուք կստանաք նամակ նշված հասցեով

Կապ մեզ հետ

Խնդրում էնք հաստատեք

Ջնջել նվերը

Համոզվա՞ծ եք, որ ուզում եք ջնջել։

Ամրագրել նվերը

Սյն պետք է լինի հետևյալ ֆորմատի՝ 374XXYYYYYY

Անհոգ եղեք: Ձեր հեռախոսահամարը չի պահպանվելու մեր համակարգում և այս նվերը գնելուց բացի որևէ այլ նպատակով չի օգտագործվելու:

Հաստատել գնումը

Սյն պետք է լինի հետևյալ ֆորմատի՝ 374XXYYYYYY

Անհոգ եղեք: Ձեր հեռախոսահամարը չի պահպանվելու մեր համակարգում և այս նվերը գնելուց բացի որևէ այլ նպատակով չի օգտագործվելու:

Ներմուծել կոդը

Չեղարկել ամրագումը

Անհոգ եղեք: Ձեր հեռախոսահամարը չի պահպանվելու մեր համակարգում և այս նվերը գնելուց բացի որևէ այլ նպատակով չի օգտագործվելու:

Նվերի ամրագրում

Նվերն ամրագրված է 3 օր ժամկետով

Դուք ունեք 3 օր ժամանակ խանութից կամ օնլայն հարթակից այս նվերը ձեռք բերելու համար:

Ուշադրություն

Նվերը ֆիզիկապես գնելուց հետո հարկավոր է վերադառնալ www.igift.am կայքը, գտնել Ձեր կողմից ամրագրված նվերը և սեղմել «Ամրագրված է» կոճակը: Բացվող պատուհանում կրկին մուտքագրում եք Ձեր բջջային հեռախոսի համարը: Սա պետք է լինի միևնույն համարը, որն օգտագործել էիք նվերն ամրագրելու համար: Կրկին SMS հաղորդագրությամբ կստանաք 6-անիշ կոդ, որը հաջորդ պատուհանում մուտքագրելուց հետո կարող եք ավարտել գնումը և հաստատել, որ այս նվերն արդեն գնված է:

Գնված նվեր

Շնորհավորում ենք: Դուք հաջողությամբ ավարտեցիք այս նվերի գնման գործընթացը: Ձեզ բարի ժամանց:

Չմոռանաք նվերների ցուցակ կազմել նաև Ձեր միջոցառումների համար:

Հաստատել գնումը

Դուք հյուր եք գնում և պատրաստվում եք գնել այս նվերը: Նվերի գնումը կատարվում է 3 փուլով՝ ամրագրում, գնում և ավարտ/հաստատում:

Ամրագրումմանրամասն
Գնումմանրամասն
Ավարտմանրամասն

Ամրագրում: Ամրագրման համար հարկավոր է մուտքագրել Ձեր բջջային հեռախոսի համարը, որից հետո SMS հաղորդագրությամբ կստանաք 6-անիշ կոդ: Հաջորդ պատուհանում այս կոդը մուտքագրելով՝ Դուք 3 օրով ամրագրում եք տվյալ նվերը: Սա նշանակում է, որ Դուք ունեք 3 օր ժամանակ խանութից կամ օնլայն հարթակից այս նվերը ձեռք բերելու համար:

Այս 3 օրերի ընթացքում որևէ այլ հյուր չի կարող գնել կամ ամրագրել այս նվերը, քանի որ այն արդեն ամրագրված է Ձեր կողմից:

Եթե 3 օրերի ընթացքում Դուք այս նվերը չեք գնում, այն կրկին ակտիվ է դառնում այլ հյուրերի, այդ թվում նաև Ձեզ համար:

Գնում: Հաջորդ քայլը նվերը գնելն է: Խանութի տվյալները պետք է լրացված լինեն նվերի նկարագրության մեջ:

Ավարտ/հաստատում: Նվերը գնելուց հետո հարկավոր է վերադառնալ www.igift.am կայքը, միևնույն եղանակով գտնել Ձեր գնած նվերը և սեղմել ՞Ամրագրված է՞ կոճակը: Բացվող պատուհանում կրկին մուտքագրում եք Ձեր բջջային հեռախոսի համարը: Սա պետք է լինի միևնույն համարը, որն օգտագործել էիք նվերն ամրագրելու համար: Կրկին SMS հաղորդագրությամբ կստանաք 6-անիշ կոդ, որը հաջորդ պատուհանում մուտքագրելուց հետո կարող եք ավարտել գնումը և հաստատել, որ այս նվերն արդեն գնված է:

Եթե Դուք գնել եք այս նվերը, սակայն չեք վերադաձել կայք գնումն ավարտելու համար, ապա 3 օրից հետո նվերը կրկին ակտիվ է դառնում և այն կարող է ձեռք բերվել մեկ այլ հյուրի կողմից: Այսպիսով, Ձեզ հրավիրող մարդը կարող է միևնույն նվերից 2 հատ կամ նույնիսկ ավել ստանալ:

Սրանից խուսափելու համար խնդրում ենք նվերը գնելուց հետո պարտադիր կերպով ավարտել և հաստատել Ձեր գնումը:

  • Նկարագրություն
  • Խանութ

Ավելացնել Նվեր adfasdf

Ավելացնել Նվեր

Խմբագրել նվերը

դրամ

Հրավիրեք հյուր






Ստեղծել միջոցառում



Խմբագրել միջոցառումը



Ջնջել միջոցառումը

Համոզվա՞ծ եք, որ ուզում եք ջնջել։

Սկսեք խաղը

Սկսել կոճակը սեղմելուց հետո խաղի բոլոր մասնակիցները կվերաբաշխվեն գաղտնի Ձմեռ պապիկների ու թոռնիկների: Յուրաքանչյուր թոռնիկ կարող է կազմել իր ցանկալի նվերների ցուցակը, որը տեսանելի կլինի իր Secret Santa-ին

Սեղմեք կոճակը խաղը սկսելու համար:

Խաղը սկսվեց

Բոլոր ծանուցումները հաջողությամբ ուղարկվեցին