Խաղում ենք հայերեն «Այլկերպ»-ի հետ

May 20, 2019 Բլոգի վերնագիր

Լուսանկարը՝ www.aylkerp.am կայքից

Մի քանի տարի առաջ բոլորը սկսեցին խենթի պես «Այլ կերպ» խաղալ: Խաղում էին սրճարաններում ու հակասրճարաններում, փաբերում ու աշխատավայրում, դպրոցներում և վերջապես նաև տանը: Մի խոսքով , «Այլ կերպ» մինչ օրս խաղում են ամենուր: Իսկ հայատառ այս խաղի ստեղծողները երեք հայուհիներ են՝ Սոֆյան, Էլինան ու Անահիտը: Նրանք նախ աշխատանքային ընկերներ էին, իսկ հետո դարձան իսկական ընկերներ ու հիմա նաև իրենց աշխատանքին նվիրված ու ստեղծարար գործընկերներ:

Աղջիկները սիրում էին ինտելեկտուալ սեղանի խաղեր խաղալ: Հավաքույթներից մեկի ժամանակ ուշադրություն են դարձնում այն փաստին, որ հայատառ սեղանի խաղեր չկան: Սա նշանակում էր նաև, որ խաղերին մասնակցելու համար հարկավոր էր այլ լեզուների իմացություն:

Այսպիսով որոշում են լրացնել այս բացը և ստեղծել ինտելեկտուալ սեղանի խաղ, որը ոչ միայն հայատառ կլիներ, այլ նաև կխթաներ հայերենի գործածությունը խաղի ընթացքում: Հենց այս առաջին խաղն էլ դարձավ «Այլ կերպ»-ը: Սա հեղինակային խաղ չէ: Գոյություն ունեն այս խաղի անգլերեն, ռուսերեն և այլ լեզուներով տարբերակները:

Աղջիկներից յուրաքանչյուրը 500,000 դրամ ներդրում է կատարում գաղափարն իրականություն դարձնելու համար: Ֆինանսական այս ռեսուրսից բացի, նրանք գործի մեջ են ներդնում նաև իրենց մասնագիտական ու այլ հմտությունները, ժամանակն ու ստեղծագործական միտքը: Ի սկզբանե խաղը չէին դիտարկում որպես բիզնես նախագիծ, սակայն հոգու խորքում թերևս հավատում էին նախագծի հեռանկարին ու ցանկություն ունեին հաջողության հասնել: Դե իսկ հաջողության չհասնելու դեպքում, աղջիկներն ուրախ կլինեին պարզապես հետ բերել իրենց նախնական ներդրումներն ու դուրս գալ խաղից:

2014թ. նոյեմբերին նրանք գրանցում են «Այլկերպ» ՍՊԸ-ն ու խանդավառությամբ սկսում աշխատել իրենց առաջին խաղի՝ «Այլ կերպ»-ի վրա: Աշխատանքը մոտ 7-8 ամիս է տևում: Նրանք շատ բծախնդիր ձևով սկսում են ուսումնասիրել հայերեն բառերն ու դրանք ընդգրկել խաղաքարտերի մեջ ըստ սահմանված տրամաբանության: Ընտրված բառերը շատ տարբեր են, ամենապարզից մինչև ամենաբարդ ու գրեթե մոռացված կամ չգործածվող բառեր, հատուկ անուններ և այլն:

Լուսանկարը՝ www.aylkerp.am կայքից

Նրանք դիմում են նաև Լեզվի պետական տեսչությանը՝ բառերը ստուգելու և անհրաժեշտության դեպքում դրանք ուղղելու համար: Քաղաքապետարանի կրթության վարչությունը ևս ստուգում է իրենց բոլոր խաղերը: «Այլկերպ»-ի խաղերը համարվում են հայերենի իմացությունը խթանող օժանդակ նյութեր, որոնք ձեռք բերելու համար հատուկ ֆինանսական միջոցներ են տրամադրվում նաև դպրոցներին: Բացի այդ, միևնույն պատճառով «Այլ կերպ»-ը, դրա հավելվածը, «Այլ կերպիկ»-ը և հայատառ գորգն ազատված են ԱԱՀ-ից:

Խաղը տեսականորեն մշակելուց հետո մեկ այլ խնդիր էր որակյալ արտադրանք ունենալը: Հարկավոր էր ստանալ դիմացկուն ու լամինացված բարձրորակ խաղաքարտեր ու տուփեր: Ի վերջո կարողանում են մի քանի տպարանների հետ համագործակցել ու հասնել իրենց ուզած արդյունքին: 2015թ. արդեն խաղը դուրս է գալիս վաճառքի, ու աղջիկները սրտի թրթիռով սպասում են արձագանքներին:

«Այլ կերպ»-ը թիմային խաղ է, որի համար պահանջվում է առնվազն 4 հոգու մասնակցություն՝ երկուական հոգով յուրաքանչյուր թիմում: Խաղի նպատակն է առավելագույն քանակի բառեր բացատրել թիմակիցներին այլ կերպ՝ չօգտագործելով բացատրվող բառի նույնարմատ տարբերակներ կամ թարգմանություն:

Առաջին 6-7 ամիսների ընթացքում խաղն ուշադրության գրեթե չի արժանանում, սակայն աղջիկները չեն հիասթափվում: Նրանք խաղի առաջին 1000 օրինակը նվիրում են տարբեր հաստատությունների ու անձանց՝ հակասրճարաններ, փաբեր, դպրոցներ, influencer-ներ և այլն: Այս քայլը լինում է ոչ թե մարքեթինգային ռազմավարության, այլ ավելի շատ տեղում ճիշտ կողմնորոշվելու արդյունք: Մեծ դեր է խաղում նաև իրենց անձնական շրջապատը: Այսպիսով, կամաց-կամաց խաղը սկսում են ճանաչել ու խաղալ: Օգնում է նաև այն հանգամանքը, որ խաղը թիմային է: Այսինքն, խաղում ընդգրկված մասնակիցները տեղեկանում էին խաղի մասին ու իրենք էլ ցանկանում դրանից ունենալ իրենց տանը, աշխատավայրում, դպրոցում և այլուր:

Նախնական հաջողությունը ոգևորում է աղջիկներին և ոգեշնչում շարունակել աշխատանքն ու այլ խաղեր թողարկել: Հաջորդը լինում է «Մի շնչով» սեղանի խաղը, որի ստեղծման աշխատանքներն ավելի երկար են տևում: Սա ևս հեղինակային խաղ չէ և ունի իր օտարալեզու համարժեքները: Խաղը պահանջում է ընդհանուր զարգացվածություն, Հայաստանի մասին իմացություն, մտքի ճկունություն և արագություն:

Լուսանկարը՝ www.aylkerp.am կայքից

Այսօր արդեն «Այլկերպ»-ն արտադրում է 6 տեսակ խաղ և 3 տեսակ այլ արտադրանք՝ հայերեն տառերով փազլ-գորգ և կպչուն պիտակների 2 հավաքածու: Այս հավաքածուների վաճառքը դանդաղ է ընթանում, իսկ խաղերից ամենամեծ պահանջարկը վայելում է «Այլ կերպիկ»-ը: Սա նույն «Այլ կերպ»-ն է, սակայն նախատեսված է երեխաների համար: Խաղաքարտերի մի երեսի վրա պատկերած են նկարներ, իսկ հաջորդ երեսի վրա՝ բառեր: Պատկերները մինչև 6 տարեկան երեխաների համար են, որոնք դեռ տառաճանաչ չեն:

Լուսանկարը՝ www.gilas.am կայքից

Այս խաղը հիանալի միջոց է երեխաների բառապաշարը հարստացնելու, կենտրոնանալու, բացատրելու և մտքի ճկունությունը զարգացնելու համար: «Այլ կերպիկ» ու «Թիվ թվոց» խաղերն արդեն հեղինակային են: Աղջիկները նաև համապատասխան քայլերի են դիմել իրենց հեղինակային իրավունքները պաշտպանելու համար:

Իսկ հայատառ փազլ-գորգի գաղափարը Էլինայինն է: Երբ նրա երեխան ծնվում է արտերկրում, Էլինայի մոտ ցանկություն է առաջանում նման արտադրանք ստեղծել, որը հատկապես կարևոր նշանակություն ունի արտերկրում բնակվող հայ ընտանիքների համար: Գորգի արտադրության հարցում աղջիկները նույնպես բծախնդիր էին: Քանի որ գորգը երեխաների համար էր նախատեսված, այն պետք է պատրաստված լիներ անվտանգ նյութերից ու ներկերից: Սոֆյան ցավով նշում է, որ չկարողացան Հայաստանում գտնել համապատասխան որակավորմամբ արտադրող: Փոխարենը անհրաժեշտ հավաստագրեր ունեցող գործընկերներ գտան Չինաստանում, որոնց հետ բարեհաջող կերպով աշխատում են մինչ օրս:

Լուսանկարը՝ www.gilas.am կայքից

Աղջիկները հպարտ են, որ սկիզբն են դրել Հայաստանում մի գեղեցիկ ու կարևոր մշակույթի և իրենց օրինակով ոգեշնչել են այլ խաղ-արտադրողների: Խաղերից ստացված եկամուտը նրանք շարունակաբար ներդրել են արտադրության մեջ: Մեծ գումարներ չեն ծախսել գովազդի ու մարքեթինգի վրա: Հիմա արդեն ստաբիլ ձևով ամսեկան 100-200 ԱՄՆ դոլար են ծախսում ֆեյսբուքում գովազդ տեղադրելու համար: Այս ծախսն իրեն արդարացնում է և ուղիղ համեմատական է այն խաղերի վաճառքի հետ, որոնց ուղղված է տվյալ ֆեյսբուքյան գովազդը:

Միայն վերջին շրջանում են աղջիկները որոշ եկամուտ արդեն <<տուն տանում>>: Նրանք նաև սկսել են կանոնակարգել իրենց աշխատանքն ու մասնագիտական ձևով կառավարել նախագիծը: Առաջիկա ժամանակաշրջանում պլանավորում են նոր զարգացնող խաղեր մշակել և ի վերջո ունենալ նաև սեփական հակասրճարանը:

Բլոգ

Մեր բլոգում պատմում ենք մեր իրականության մեջ գործող հետաքրքիր, կարևոր ու ոգեշնչող նախագծերի մասին

Մուտք

Խանութի մուտք

Գրանցում

Խանութի մուտք

Գաղտնաբառի վերականգնում

Գաղտնաբառի վերականգնում

Ուզում եմ նվիրել

Եթե Դուք ցանկանում եք կարևոր մարդու համար նվեր գնել, չեք կողմնորոշվում նվերի ընտրության հարցում, ապա խնդրեք նրան ցանկալի նվերների ցուցակ կազմել www.igift.am կայքում:

Լրացրեք այս դաշտերը և նա կստանա SMS հաղորդագրություն այդ հնարավորության մասին:

Հրավերն ուղարկվել է

Ձեր հրավերը ուղարկվել է ստացողին: Երբ հրավիրվածը կազմում է ձեր ցուցակը, Դուք կստանաք նամակ նշված հասցեով

Կապ մեզ հետ

Խնդրում էնք հաստատեք

Ջնջել նվերը

Համոզվա՞ծ եք, որ ուզում եք ջնջել։

Ամրագրել նվերը

Սյն պետք է լինի հետևյալ ֆորմատի՝ 374XXYYYYYY

Անհոգ եղեք: Ձեր հեռախոսահամարը չի պահպանվելու մեր համակարգում և այս նվերը գնելուց բացի որևէ այլ նպատակով չի օգտագործվելու:

Հաստատել գնումը

Սյն պետք է լինի հետևյալ ֆորմատի՝ 374XXYYYYYY

Անհոգ եղեք: Ձեր հեռախոսահամարը չի պահպանվելու մեր համակարգում և այս նվերը գնելուց բացի որևէ այլ նպատակով չի օգտագործվելու:

Ներմուծել կոդը

Չեղարկել ամրագումը

Անհոգ եղեք: Ձեր հեռախոսահամարը չի պահպանվելու մեր համակարգում և այս նվերը գնելուց բացի որևէ այլ նպատակով չի օգտագործվելու:

Նվերի ամրագրում

Նվերն ամրագրված է 3 օր ժամկետով

Դուք ունեք 3 օր ժամանակ խանութից կամ օնլայն հարթակից այս նվերը ձեռք բերելու համար:

Ուշադրություն

Նվերը ֆիզիկապես գնելուց հետո հարկավոր է վերադառնալ www.igift.am կայքը, գտնել Ձեր կողմից ամրագրված նվերը և սեղմել «Ամրագրված է» կոճակը: Բացվող պատուհանում կրկին մուտքագրում եք Ձեր բջջային հեռախոսի համարը: Սա պետք է լինի միևնույն համարը, որն օգտագործել էիք նվերն ամրագրելու համար: Կրկին SMS հաղորդագրությամբ կստանաք 6-անիշ կոդ, որը հաջորդ պատուհանում մուտքագրելուց հետո կարող եք ավարտել գնումը և հաստատել, որ այս նվերն արդեն գնված է:

Գնված նվեր

Շնորհավորում ենք: Դուք հաջողությամբ ավարտեցիք այս նվերի գնման գործընթացը: Ձեզ բարի ժամանց:

Չմոռանաք նվերների ցուցակ կազմել նաև Ձեր միջոցառումների համար:

Հաստատել գնումը

Դուք հյուր եք գնում և պատրաստվում եք գնել այս նվերը: Նվերի գնումը կատարվում է 3 փուլով՝ ամրագրում, գնում և ավարտ/հաստատում:

Ամրագրումմանրամասն
Գնումմանրամասն
Ավարտմանրամասն

Ամրագրում: Ամրագրման համար հարկավոր է մուտքագրել Ձեր բջջային հեռախոսի համարը, որից հետո SMS հաղորդագրությամբ կստանաք 6-անիշ կոդ: Հաջորդ պատուհանում այս կոդը մուտքագրելով՝ Դուք 3 օրով ամրագրում եք տվյալ նվերը: Սա նշանակում է, որ Դուք ունեք 3 օր ժամանակ խանութից կամ օնլայն հարթակից այս նվերը ձեռք բերելու համար:

Այս 3 օրերի ընթացքում որևէ այլ հյուր չի կարող գնել կամ ամրագրել այս նվերը, քանի որ այն արդեն ամրագրված է Ձեր կողմից:

Եթե 3 օրերի ընթացքում Դուք այս նվերը չեք գնում, այն կրկին ակտիվ է դառնում այլ հյուրերի, այդ թվում նաև Ձեզ համար:

Գնում: Հաջորդ քայլը նվերը գնելն է: Խանութի տվյալները պետք է լրացված լինեն նվերի նկարագրության մեջ:

Ավարտ/հաստատում: Նվերը գնելուց հետո հարկավոր է վերադառնալ www.igift.am կայքը, միևնույն եղանակով գտնել Ձեր գնած նվերը և սեղմել ՞Ամրագրված է՞ կոճակը: Բացվող պատուհանում կրկին մուտքագրում եք Ձեր բջջային հեռախոսի համարը: Սա պետք է լինի միևնույն համարը, որն օգտագործել էիք նվերն ամրագրելու համար: Կրկին SMS հաղորդագրությամբ կստանաք 6-անիշ կոդ, որը հաջորդ պատուհանում մուտքագրելուց հետո կարող եք ավարտել գնումը և հաստատել, որ այս նվերն արդեն գնված է:

Եթե Դուք գնել եք այս նվերը, սակայն չեք վերադաձել կայք գնումն ավարտելու համար, ապա 3 օրից հետո նվերը կրկին ակտիվ է դառնում և այն կարող է ձեռք բերվել մեկ այլ հյուրի կողմից: Այսպիսով, Ձեզ հրավիրող մարդը կարող է միևնույն նվերից 2 հատ կամ նույնիսկ ավել ստանալ:

Սրանից խուսափելու համար խնդրում ենք նվերը գնելուց հետո պարտադիր կերպով ավարտել և հաստատել Ձեր գնումը:

  • Նկարագրություն
  • Խանութ

Ավելացնել Նվեր adfasdf

Ավելացնել Նվեր

Խմբագրել նվերը

դրամ

Հրավիրեք հյուր






Ստեղծել միջոցառում



Խմբագրել միջոցառումը



Ջնջել միջոցառումը

Համոզվա՞ծ եք, որ ուզում եք ջնջել։

Սկսեք խաղը

Սկսել կոճակը սեղմելուց հետո խաղի բոլոր մասնակիցները կվերաբաշխվեն գաղտնի Ձմեռ պապիկների ու թոռնիկների: Յուրաքանչյուր թոռնիկ կարող է կազմել իր ցանկալի նվերների ցուցակը, որը տեսանելի կլինի իր Secret Santa-ին

Սեղմեք կոճակը խաղը սկսելու համար:

Խաղը սկսվեց

Բոլոր ծանուցումները հաջողությամբ ուղարկվեցին