Երևանի ամենափիրուզագույն անկյունը

April 19, 2019 Բլոգի վերնագիր

Լեոյի 9 հասցեում գտնվում է Personal Chef Armenia-ն: Եթե անունը ոչինչ չհուշեց, ապա վստահաբար շատ բան եք կորցրել: Սա Երևանի ամենափիրուզագույն, ամենահյուրընկալ ու լուսավոր անկյուններից մեկն է:  

2015թ. շեֆ խոհարար Համլետ Մարգարյանի նախաձեռնությամբ և համահիմնադիր ընկերների օգնությամբ Երևանում բացվում է Personal Chef Armenia խոհարարական ստուդիան: Երիտասարդ խոհարարները որոշ բազային մասնագիտական կրթություն ստացել էին Երևանում, որից հետո և մինչ օրս մասնակցում են բազմաթիվ դասընթացների ու սեմինարների, մշտապես զբաղվում ինքնակրթմամբ, հետևում սննդի ոլորտում տեղի ունեցող համաշխարհային միտումներին ու փոփոխություններին և իհարկե աշխատանքային փորձ ձեռք բերում ռեստորաններում: 

Ի սկզբանե ստուդիան առաջարկում էր բացառապես անձնական շեֆ խոհարարի ծառայություն մարդկանց տանը կամ ամառանոցում ինչպես ընտանեկան մտերմիկ ընթրիքների, այնպես էլ ավելի մեծ միջոցառումների համար: Ծառայությունն իր մեջ ներառում է ընթրիքի հետ կապված ամեն ինչ՝ գնումներ կատարելուց մինչև պատրաստի սննդի գեղեցիկ մատուցումն ու աշխատանքային տարածքի մաքրազարդումը: Այս ծառայությունից օգտվում են մարդիկ, որոնք ցանկանում են տարբերվել, զարմանալ ու զարմացնել իրենց հյուրերին բարձրակարգ սննդով և դրա ակնահաճո մատուցմամբ:


Լուսանկարը՝ Personal Chef Armenia-ի ֆեյսբուքյան էջից 

Թեև խոհարարների թիմը գիտակցում էր, որ իրենց նոր մոտեցումներն ու ոչ ստանդարտ հայացքները կարող են լավ չընդունվել հայ սպառողի շրջանում, սակայն նրանք շարունակում են նվիրվածությամբ աշխատել ու բոլոր ցանկացողներին վարակել խոհարարական արվեստի նկատմամբ ունեցած իրենց սիրով:

Եվ այս աշխատանքը շուտով տալիս է իր պտուղները: Ինչպես ասում են, հաճախ առաջարկն է պահանջարկ ձևավորում: Հաճախորդներն օրեցօր ավելանում էին և շուտով հենց իրենք են առաջարկում կազմակերպել նաև խոհարարական դասընթացներ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել ու սեփական ձեռքերով ստեղծել խոհարարական արվեստի գործեր:


Լուսանկարը՝ Personal Chef Armenia-ի ֆեյսբուքյան էջից 

Այսօր Personal Chef Armenia-ն առաջարկում է սիրողական և մասնագիտական դասընթացներ, ինչպես նաև մեկօրյա թեմատիկ խոհարարական դասեր: Վերջերս մեծ հաջողությամբ անցավ նրանց կազմակերպած մոլեկուլյար խոհանոցի մեկօրյա ինտենսիվ մաստերկլասը: Ստուդիայի ուղղվածությունն ու ոգեշնչումը ֆրանսիական, իտալական ու ասիական խոհանոցներն են, ինչպես նաև խոհարարական արվեստը, ֆուդ սթայլինգն (food styling) ու փլեյթինգը (plating):

Լուսանկարը՝ Personal Chef Armenia-ի ֆեյսբուքյան էջից

Personal Chef Armenia-ի դասընթացներին մասնակցում են ամենատարբեր մասնագիտության, հետաքրքրությունների ու ոլորտների մարդիկ՝ բժիշկներ ու ծրագրավորողներ, ուսանողներ ու ֆինանսիստներ, իրավաբաններ ու գործարարներ, նրանք, ովքեր ցանկանում են ունենալ սեփական ռեստորանն ու անձամբ գլուխ հանել գործից, երիտասարդ կանայք ու աղջիկներ, ովքեր ցանկանում են սովորել ժամանակակից խոհարարություն և զարմացնել իրենց ներկա ու ապագա ամուսիններին կամ պարզապես նրանք, ովքեր ցանկանում են երեկոն անցկացնել ուրախ ու անմիջական միջավայրում՝ հետն էլ համով ու գեղեցիկ ուտեստ պատրաստել ու վայելել:

Personal Chef Armenia-ում ուրախ ու յուրահատուկ են անցնում նաև ծննդյան տոները, կորպորատիվ և թիմ բիլդինգներ բնույթի (team building) միջոցառումները: Երիտասարդ խոհարարների թիմը շատ անմիջական, ընկերական ու ստեղծագործ, բայց նաև լուրջ ու կենտրոնացված մթնոլորտում է անցկացնում իր բոլոր դասընթացները:      

Լուսանկարը՝ Personal Chef Armenia-ի ֆեյսբուքյան էջից

Ֆուդ սթայլինգն ու փլեյթինգը կատարվում է բծախնդրորեն մշակված գծագրերի, էսքիզների ու սխեմաների հիման վրա, որոնք այնուհետև կենդանի շունչ են ստանում արդեն մթերքների ու համապատասխան գործիքների միջոցով, գույների ու համերի գեղեցիկ համադրությամբ՝ ծովակատարի կարպաչիո, թեթևակի տապակված թարմ թյունա, նեխուրի խավիար, սերուցքային սոուսով մեդիաներ, բազուկի մուս և ապխտած սաղմոն, կարամելիզացված ընկուզեղենով աղցաններ, ութոտնուկ, գորտի տոտիկներ, սուշի, գունավոր պաստաներ և վերջապես ապուրներ, տոլմա, պիցցա, համբուրգեր և շատ ու շատ այլ հրաշքներ: 

Լուսանկարը՝ Personal Chef Armenia-ի ֆեյսբուքյան էջից

Իսկ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների համար Personal Chef Armenia-ն ներկայացնում է հայկական խոհանոցի բաղադրատոմսեր, ինչպես նաև համաշխարհային խոհանոցի դասական բաղադրատոմսեր՝ յուրահատուկ ու նորովի մոտեցմամբ: 

Լուսանկարը՝ Personal Chef Armenia-ի ֆեյսբուքյան էջից

Personal Chef Armenia-ի Գլխավոր տնօրենը՝ Հասմիկը նշում է, որ Երևանի ռեստորանային մթնոլորտը զարգացող է: Վերջին տարիների ընթացքում շատ բան է փոխվել: Նկատվում է հայկական խոհանոցից շեղումը դեպի այլ խոհանոցներ: Ծանր մսային սննդի փոխարեն հաճախ արդեն նախընտրում են ծովամթերքը, թեթև ու թարմ սնունդը, համային ամենախելահեղ համադրությունները, գնահատում են սննդի գեղեցիկ մատուցումն ու էսթետիկ ափսեյի գաղափարը: Լայն տարածում է գտել նաև գինին սննդի հետ համատեղելու վաղեմի ավանդույթը: Personal Chef Armenia-ի թիմն ուրախ է, որ այս փոփոխությունների ու միտումների մեջ նաև իրենք են ներդրում ունեցել: Հասմիկը հուսով է, որ ոլորտի ներկայացուցիչները կարող են համագործակցել միմյանց հետ, սովորել իրարից և ստեղծել մի նոր բան:

Լուսանկարը՝ Personal Chef Armenia-ի ֆեյսբուքյան էջից

Personal Chef Armenia ստուդիային կից կա նաև փոքրիկ խանութ, որտեղ վաճառվում են խոհարարական գրքեր, տնական թարմ պատրաստված սոուսներ (պեստո, մայոնեզ, պանրային, կեսար և լոլիկի սոուսներ), սեփական բաղադրատոմսով Պռոշյանի պահածոների գործարանի կողմից պատրաստված պահածոներ, յուրահատուկ սոուսներ, մեղր, համեմունքներ, թեյեր և այլն:     

Լուսանկարը՝ Personal Chef Armenia-ի ֆեյսբուքյան էջից

Personal Chef Armenia-ն նաև մասնագիտական խորհրդատվություն է տրամադրում նոր ստեղծվող և արդեն գործող ռեստորանների համար մենյույի մշակումից մինչև մատուցում, սննդի անվտանգություն, դիզայն և այլն: Իրենք ևս ի վերջո նպատակ ունեն ռեստորան բացելու, սակայն ոչ մոտ ապագայում:

Եվ վերջում մի քանի խորհուրդ Personal Chef-ի կողմից սննդի գեղեցիկ և ժամանակակից մատուցման մասին՝ 

  • Երբեք ամբողջությամբ մի ծածկեք ողջ ափսեն: Տարածություն թողեք <<ստեղծագործելու>> համար,

  • Պահպանեք կերակրատեսակի գունային գամման,

  • Մի օգտագործեք բազմագույն էլեմենտներ դեկոռի համար (սոուս, տերևներ և այլն), փոխարենը պահպանեք մեկ գույնի 3-4 երանգներ,

  • Ափսեի ազատ մասերում փորձեք սոուսով դեկոռ անել (ըստ սոուսի консистенция-ի),

  • Արեք էքսպերիմենտներ: Հաջողված օրինակներն օգտագործեք մատուցման ժամանակ:

Լուսանկարը՝ Personal Chef Armenia-ի ֆեյսբուքյան էջից

 

Բլոգ

Մեր բլոգում պատմում ենք մեր իրականության մեջ գործող հետաքրքիր, կարևոր ու ոգեշնչող նախագծերի մասին

Մուտք

Խանութի մուտք

Գրանցում

Խանութի մուտք

Գաղտնաբառի վերականգնում

Գաղտնաբառի վերականգնում

Ուզում եմ նվիրել

Եթե Դուք ցանկանում եք կարևոր մարդու համար նվեր գնել, չեք կողմնորոշվում նվերի ընտրության հարցում, ապա խնդրեք նրան ցանկալի նվերների ցուցակ կազմել www.igift.am կայքում:

Լրացրեք այս դաշտերը և նա կստանա SMS հաղորդագրություն այդ հնարավորության մասին:

Հրավերն ուղարկվել է

Ձեր հրավերը ուղարկվել է ստացողին: Երբ հրավիրվածը կազմում է ձեր ցուցակը, Դուք կստանաք նամակ նշված հասցեով

Կապ մեզ հետ

Խնդրում էնք հաստատեք

Ջնջել նվերը

Համոզվա՞ծ եք, որ ուզում եք ջնջել։

Ամրագրել նվերը

Սյն պետք է լինի հետևյալ ֆորմատի՝ 374XXYYYYYY

Անհոգ եղեք: Ձեր հեռախոսահամարը չի պահպանվելու մեր համակարգում և այս նվերը գնելուց բացի որևէ այլ նպատակով չի օգտագործվելու:

Հաստատել գնումը

Սյն պետք է լինի հետևյալ ֆորմատի՝ 374XXYYYYYY

Անհոգ եղեք: Ձեր հեռախոսահամարը չի պահպանվելու մեր համակարգում և այս նվերը գնելուց բացի որևէ այլ նպատակով չի օգտագործվելու:

Ներմուծել կոդը

Չեղարկել ամրագումը

Անհոգ եղեք: Ձեր հեռախոսահամարը չի պահպանվելու մեր համակարգում և այս նվերը գնելուց բացի որևէ այլ նպատակով չի օգտագործվելու:

Նվերի ամրագրում

Նվերն ամրագրված է 3 օր ժամկետով

Դուք ունեք 3 օր ժամանակ խանութից կամ օնլայն հարթակից այս նվերը ձեռք բերելու համար:

Ուշադրություն

Նվերը ֆիզիկապես գնելուց հետո հարկավոր է վերադառնալ www.igift.am կայքը, գտնել Ձեր կողմից ամրագրված նվերը և սեղմել «Ամրագրված է» կոճակը: Բացվող պատուհանում կրկին մուտքագրում եք Ձեր բջջային հեռախոսի համարը: Սա պետք է լինի միևնույն համարը, որն օգտագործել էիք նվերն ամրագրելու համար: Կրկին SMS հաղորդագրությամբ կստանաք 6-անիշ կոդ, որը հաջորդ պատուհանում մուտքագրելուց հետո կարող եք ավարտել գնումը և հաստատել, որ այս նվերն արդեն գնված է:

Գնված նվեր

Շնորհավորում ենք: Դուք հաջողությամբ ավարտեցիք այս նվերի գնման գործընթացը: Ձեզ բարի ժամանց:

Չմոռանաք նվերների ցուցակ կազմել նաև Ձեր միջոցառումների համար:

Հաստատել գնումը

Դուք հյուր եք գնում և պատրաստվում եք գնել այս նվերը: Նվերի գնումը կատարվում է 3 փուլով՝ ամրագրում, գնում և ավարտ/հաստատում:

Ամրագրումմանրամասն
Գնումմանրամասն
Ավարտմանրամասն

Ամրագրում: Ամրագրման համար հարկավոր է մուտքագրել Ձեր բջջային հեռախոսի համարը, որից հետո SMS հաղորդագրությամբ կստանաք 6-անիշ կոդ: Հաջորդ պատուհանում այս կոդը մուտքագրելով՝ Դուք 3 օրով ամրագրում եք տվյալ նվերը: Սա նշանակում է, որ Դուք ունեք 3 օր ժամանակ խանութից կամ օնլայն հարթակից այս նվերը ձեռք բերելու համար:

Այս 3 օրերի ընթացքում որևէ այլ հյուր չի կարող գնել կամ ամրագրել այս նվերը, քանի որ այն արդեն ամրագրված է Ձեր կողմից:

Եթե 3 օրերի ընթացքում Դուք այս նվերը չեք գնում, այն կրկին ակտիվ է դառնում այլ հյուրերի, այդ թվում նաև Ձեզ համար:

Գնում: Հաջորդ քայլը նվերը գնելն է: Խանութի տվյալները պետք է լրացված լինեն նվերի նկարագրության մեջ:

Ավարտ/հաստատում: Նվերը գնելուց հետո հարկավոր է վերադառնալ www.igift.am կայքը, միևնույն եղանակով գտնել Ձեր գնած նվերը և սեղմել ՞Ամրագրված է՞ կոճակը: Բացվող պատուհանում կրկին մուտքագրում եք Ձեր բջջային հեռախոսի համարը: Սա պետք է լինի միևնույն համարը, որն օգտագործել էիք նվերն ամրագրելու համար: Կրկին SMS հաղորդագրությամբ կստանաք 6-անիշ կոդ, որը հաջորդ պատուհանում մուտքագրելուց հետո կարող եք ավարտել գնումը և հաստատել, որ այս նվերն արդեն գնված է:

Եթե Դուք գնել եք այս նվերը, սակայն չեք վերադաձել կայք գնումն ավարտելու համար, ապա 3 օրից հետո նվերը կրկին ակտիվ է դառնում և այն կարող է ձեռք բերվել մեկ այլ հյուրի կողմից: Այսպիսով, Ձեզ հրավիրող մարդը կարող է միևնույն նվերից 2 հատ կամ նույնիսկ ավել ստանալ:

Սրանից խուսափելու համար խնդրում ենք նվերը գնելուց հետո պարտադիր կերպով ավարտել և հաստատել Ձեր գնումը:

  • Նկարագրություն
  • Խանութ

Ավելացնել Նվեր adfasdf

Ավելացնել Նվեր

Խմբագրել նվերը

դրամ

Հրավիրեք հյուր






Ստեղծել միջոցառում



Խմբագրել միջոցառումը



Ջնջել միջոցառումը

Համոզվա՞ծ եք, որ ուզում եք ջնջել։

Սկսեք խաղը

Սկսել կոճակը սեղմելուց հետո խաղի բոլոր մասնակիցները կվերաբաշխվեն գաղտնի Ձմեռ պապիկների ու թոռնիկների: Յուրաքանչյուր թոռնիկ կարող է կազմել իր ցանկալի նվերների ցուցակը, որը տեսանելի կլինի իր Secret Santa-ին

Սեղմեք կոճակը խաղը սկսելու համար:

Խաղը սկսվեց

Բոլոր ծանուցումները հաջողությամբ ուղարկվեցին