Կրթելու առաքելությամբ՝ դեպի ՀՀ մարզեր և Արցախ

April 19, 2019 Բլոգի վերնագիր

2015թ. սեպտեմբերին «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպությունն իր առաջին մասնակիցներին ուղարկեց դասավանդելու Հայաստանի մարզերում: Կազմակերպության առաքելությունն է գերազանց կրթության հնարավորություն տրամադրել բոլոր, հատկապես խոցելի և սոցիալապես անապահով խմբի երեխաների համար: Այսօր ծրագիրը գործում է Արցախում ու Հայաստանի 6 մարզերում (Շիրակ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Արագածոտն և Արմավիր) և ունի 42 շրջանավարտ: Ծրագրի շահառուներ են հանդիսանում շուրջ 85 գործընկեր դպրոցներ և 11,700 աշակերտ, որից մոտ 4,000-ը միայն Արմավիրի մարզից են:

testԼուսանկարը՝  «Դասավանդիր, Հայաստան»-ի ֆեյսբուքյան էջից

Ծրագրի թիրախն են այն դպրոցները, որոնք ունեն տարբեր մասնագիտությունների գծով ուսուցիչների պակաս: Այս դպրոցներում երեխաները տարիներով չեն ունեցել բնագիտական առարկաների, մաթեմատիկայի և լեզուների գծով ուսուցիչներ: Բնականաբար բարձրագույն կրթության ուղղություն ընտրելիս նրանք ստիպված են լինում սահմանափակվել այն առարկաներով, որոնք գոնե դասավանդվել են իրենց դպրոցներում: Սակայն այս իրողությունը չի արտացոլում այդ երեխաների ողջ ներուժն ու ստեղծարար միտքը:

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի եռանդուն թիմը մշտապես ակտիվ կապի մեջ է գտնվում նշված 6 մարզերի և Արցախի դպրոցների հետ, հասկանալու համար նրանց կարիքներն ու ուսուցիչների պակասը: Ուսուցիչներից բացի, կազմակերպությունը երբեմն դպրոցներին օժանդակում է նաև քիմիայի, ֆիզիկայի և այլ լաբորատորիաների ստեղծման հարցում, եթե դրանք գոյություն չունեն կամ անմխիթար վիճակում են:


  • Լուսանկարը՝  «Դասավանդիր, Հայաստան»-ի ֆեյսբուքյան էջից

Ներկա պահին, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը զբաղված է հաջորդ տարվա համար մասնակիցների հավաքագրման աշխատանքներով: Ծրագիրը բավականին մրցակցային է: Որպես մասնակից ընտրվում է յուրաքանչյուր 10 դիմորդից 1-ը: Դիմորդները նախ ներկայացնում են իրենց հայտադիմումը, որին հաջորդում է հեռախոսային հարցազրույցը և մասնագիտական թեստավորումը: Այս ամենից հետո մասնակիցներն այցելում են համայնքներ՝ ավելի մոտիկից ծանոթանալու համար իրենց սպասվող առաքելությանը:

Այս փուլին արդեն հետևում է վերջին, ամառային ինստիտուտի փուլը: Սա 5 շաբաթ տևողությամբ ինտենսիվ վերապատրաստման ծրագիր է, որը հագեցած է տեսական և գործնական բնույթի բաղադրիչներով: Բացի այդ, ամառային ինստիտուտին մասնակցում են նաև համայնքի երեխաները, որը հնարավորություն է տալիս ծրագրի մասնակիցներին գործնականում կիրառել իրենց ստացած գիտելիքները:

Եթե ամառային ինստիտուտից հետո ընտրված մասնակիցն այնուամենայնիվ ինքնակամ հրաժարվում է ծրագրից, նա պարտավորվում է ֆինանսական փոխհատուցում վճարել կազմակերպությանը, քանի որ յուրաքանչյուր մասնակցի համար բավականին մեծ ժամանակային և ֆինանսական ներդրումներ են պահանջվում:

Լուսանկարը՝  «Դասավանդիր, Հայաստան»-ի ֆեյսբուքյան էջից

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի մասնակիցները ուսումնական գործընթացը կազմակերպում են ըստ պետական ծրագրի և տրամադրված գրքերի, սակայն մոտեցումները տարբեր են: Նրանք առաջնորդվում են կրթությունը որպես առաջնորդություն գաղափարախոսությամբ:  

Երեխաներին խրախուսում են հարցեր տալ, արտահայտել իրենց սեփական կարծիքն ու մտքերը, անմիջական ու ընկերական ձևով են շփվում երեխաների հետ, իրականացնում են թիմային աշխատանքներ, տնային առաջադրանքների հետ երեխաներին բացատրում իրենց կատարած սխալները: Մասնակիցները դասերը կազմակերպում են հետաքրքի, ինտերակտիվ և կրեատիվ ձևով, որպեսզի աշակերտները ոչ միայն լինեն դասը լսողի դերում, այլև հնարավորինս շատ մասնակցեն դասապրոցեսին: Սովորեցնում են սիրել սովորելը:  

Դասերից բացի, յուրաքանչյուր մասնակից նաև որևէ արտադասարանային խմբակ է կազմակերպում երեխաների համար: Երբեմն խմբակներին մասնակցում են նաև մեծերը: Նման դեպք է եղել գյուղերից մեկում, երբ պարի խմբակին երեխաներից բացի սկսել են հաճախել նաև գյուղի մեծերը:

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի մասնակիցները նոր շունչ են տալիս գյուղական համայնքներին ու դառնում գյուղի հերոսը: Այս եռանդով լի մասնագետները թողնում են իրենց բարեկեցիկ կյանքն ու գալիս գյուղական համայնքներ երեխաներին համակողմանի կրթելու համար: Համայնքի համար ոգեշնչող օրինակ է: Նրանք հասկանում են, որ իրենք մոռացված չեն, որ իրենց ապագայի մասին մտածող կա և որ ապրելու ամենալավ տեղը հենց իրենց համայնքն է: 

  • Լուսանկարը՝  «Դասավանդիր, Հայաստան»-ի ֆեյսբուքյան էջից

Ի՞նչ է տալիս «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն իր մասնակիցներին:

  1. Ընտրված մասնակիցներն արդեն սեպտեմբերին սկսում են դասավանդել իրենց համապատասխան դպրոցներում: Նրանք տեղափոխվում են այս համայնքներ և ինքնուրույն հոգում իրենց կեցության հարցերը: Սակայն կապը «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ այստեղ չի ավարտվում: Յուրաքանչյուր մասնակից ունի իր մենթորը, որը նրան օգնում է իր առաջիկա երկու տարիների ընթացքում ամենամսյա հանդիպումների, քննարկումների և խորհուրդների միջոցով: «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը մենթորների և ուսուցիչների մի մեծ ընտանիք է, որտեղ բոլորը մշտապես իրար աջակցում են հանուն ընդհանուր նպատակի:

  2. Մասնակիցները վարձատրվում են իրենց աշխատանքի համար: Աշխատավարձի մի մասը տրամադրում է պետությունը՝ ըստ դասաժամերի քանակի: Իսկ մյուս մասը տրամադրում է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը՝ հաշվի առնելով տվյալ համայնքում ապրելու համար անհրաժեշտ սպառողական զամբյուղը: Սա նշանակում է, որ մասնակիցների գումարային աշխատավարձերը տարբերվում են ըստ համայնքի:

  3. Դասավանդման երկու տարիների ընթացքում մասնակիցները հնարավորություն են ստանում նաև անվճար մագիստրատուրա ավարտել Շիրակի և Արցախի պետական, ինչպես նաև Երևանի Վալերի Բրյուսովի անվան համալսարաններում: Ուսումը հիմնականում կազմակերպվում է հեռահար հիմունքներով, որպեսզի մասնակիցները կարողանան դասերը համատեղել դասավանդման հետ:

  4. Ծրագրի շրջանավարտները ստանում են նաև «Կրթության հավասարության դեսպանի» վկայական, որը նրանց թույլ է տալիս աշխատել «Կրթություն բոլորի համար» համաշխարհային կազմակերպության գործընկեր երկրներում:

  5. «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը նաև առաջնորդության ծրագիր է: Կազմակերպությունը կարևորում ու խրախուսում է իր մասնակիցների կողմից համայնքային զարգացմանն ուղղված նախագծերը: Աջակցում է խորհդատվության հարցերում, սակայն ֆինանսավորումն ու իրականացումը կատարվում է մասնակիցների ջանքերով: Իսկ նման նախագծերն արդեն մի քանիսն են:

Բոլորովին վերջերս ծրագրի մասնակիցներից Անդրանիկ Մանուկյանի նախաձեռնությամբ Տավուշի Մովսես գյուղում բացվեց գրադարան, որը ծառայելու է նաև որպես համայնքային կենտրոն տարբեր միջոցառումների, քննարկումների ու կինոդիտումների համար:  

Լուսանկարը՝  Մեդիամաքսի

Նման գրադարան ստեղծվել է նաև Լոռու Ամրակից գյուղում դեռ անցյալ տարի ծրագրի մեկ այլ մասնակցի՝ Արուսիկ Զեյնալյանի նախաձեռնությամբ: Այս գրադարանը ևս համայնքային կենտրոն ու պարզապես մի պայծառ վայր է դարձել գյուղի համար, որտեղ կարդալուց բացի կարելի է նաև երազել:

Լուսանկարը՝ Մեդիամաքսի

Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղում ստեղծվել է խաղահրապարակ, իսկ Քաշաթաղի (Արցախ) Վաղազին համայնքում՝ մեղրի արտադրություն և այլն:

Լուսանկարը՝ doնոր-ի ֆեյսբուքյան էջից

Ծրագիրն ավարտելուց հետո ցանկալի է, որ շրջանավարտները մնան կրթության ոլորտում, քանի որ իրենք ներսից ու մոտիկից արդեն ծանոթ են ոլորտի բազում խնդիրներին և շատ դեպքերում ունեն նաև լուծումներ: Այստեղ գործում է դասարան-համայնք-համակարգային լուծումներ կապը:

Այս տարի «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը վերապատրաստման պիլոտային ծրագիր է իրականացնելու նաև իր շահառու դպրոցներում գործող ուսուցիչների համար՝ նրանց որակավորումը բարձրացնելու և դասավանդման նոր մեթոդներով զինելու համար:   

Կազմակերպության մասնակիցների հավաքագրման թիմի ղեկավար Գոռ Նազարյանի պնդմամբ երանություն կլիներ, եթե «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը կարողանար բոլոր խոցելի համայնքներում հաջողությամբ ավարտել իր առաքելությունն ու անցներ Հայաստանում սոցիալական ուղղվածության այլ խնդիրների լուծմանը: Սակայն մինչ այդ կազմակերպությունը լծված է գյուղական խոցելի համայնքներում երեխաներին կրթելու, ինչպես նաև համայնքեր ձևավորելու կարևոր առաքելությանը: 

Ահա թե ինչպես կարելի է փոքր ու հաստատուն քայլերով հասնել մեծ խնդիրների լուծմանը: Հայաստանի ապագան մեր բոլոր երեխաների բարձրակարգ կրթության մեջ է: «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի շնորհիվ այս ապագան արդեն վստահելի ու նվիրյալ ձեռքերում է:

Բլոգ

Մեր բլոգում պատմում ենք մեր իրականության մեջ գործող հետաքրքիր, կարևոր ու ոգեշնչող նախագծերի մասին

Մուտք

Խանութի մուտք

Գրանցում

Խանութի մուտք

Գաղտնաբառի վերականգնում

Գաղտնաբառի վերականգնում

Ուզում եմ նվիրել

Եթե Դուք ցանկանում եք կարևոր մարդու համար նվեր գնել, չեք կողմնորոշվում նվերի ընտրության հարցում, ապա խնդրեք նրան ցանկալի նվերների ցուցակ կազմել www.igift.am կայքում:

Լրացրեք այս դաշտերը և նա կստանա SMS հաղորդագրություն այդ հնարավորության մասին:

Հրավերն ուղարկվել է

Ձեր հրավերը ուղարկվել է ստացողին: Երբ հրավիրվածը կազմում է ձեր ցուցակը, Դուք կստանաք նամակ նշված հասցեով

Կապ մեզ հետ

Խնդրում էնք հաստատեք

Ջնջել նվերը

Համոզվա՞ծ եք, որ ուզում եք ջնջել։

Ամրագրել նվերը

Սյն պետք է լինի հետևյալ ֆորմատի՝ 374XXYYYYYY

Անհոգ եղեք: Ձեր հեռախոսահամարը չի պահպանվելու մեր համակարգում և այս նվերը գնելուց բացի որևէ այլ նպատակով չի օգտագործվելու:

Հաստատել գնումը

Սյն պետք է լինի հետևյալ ֆորմատի՝ 374XXYYYYYY

Անհոգ եղեք: Ձեր հեռախոսահամարը չի պահպանվելու մեր համակարգում և այս նվերը գնելուց բացի որևէ այլ նպատակով չի օգտագործվելու:

Ներմուծել կոդը

Չեղարկել ամրագումը

Անհոգ եղեք: Ձեր հեռախոսահամարը չի պահպանվելու մեր համակարգում և այս նվերը գնելուց բացի որևէ այլ նպատակով չի օգտագործվելու:

Նվերի ամրագրում

Նվերն ամրագրված է 3 օր ժամկետով

Դուք ունեք 3 օր ժամանակ խանութից կամ օնլայն հարթակից այս նվերը ձեռք բերելու համար:

Ուշադրություն

Նվերը ֆիզիկապես գնելուց հետո հարկավոր է վերադառնալ www.igift.am կայքը, գտնել Ձեր կողմից ամրագրված նվերը և սեղմել «Ամրագրված է» կոճակը: Բացվող պատուհանում կրկին մուտքագրում եք Ձեր բջջային հեռախոսի համարը: Սա պետք է լինի միևնույն համարը, որն օգտագործել էիք նվերն ամրագրելու համար: Կրկին SMS հաղորդագրությամբ կստանաք 6-անիշ կոդ, որը հաջորդ պատուհանում մուտքագրելուց հետո կարող եք ավարտել գնումը և հաստատել, որ այս նվերն արդեն գնված է:

Գնված նվեր

Շնորհավորում ենք: Դուք հաջողությամբ ավարտեցիք այս նվերի գնման գործընթացը: Ձեզ բարի ժամանց:

Չմոռանաք նվերների ցուցակ կազմել նաև Ձեր միջոցառումների համար:

Հաստատել գնումը

Դուք հյուր եք գնում և պատրաստվում եք գնել այս նվերը: Նվերի գնումը կատարվում է 3 փուլով՝ ամրագրում, գնում և ավարտ/հաստատում:

Ամրագրումմանրամասն
Գնումմանրամասն
Ավարտմանրամասն

Ամրագրում: Ամրագրման համար հարկավոր է մուտքագրել Ձեր բջջային հեռախոսի համարը, որից հետո SMS հաղորդագրությամբ կստանաք 6-անիշ կոդ: Հաջորդ պատուհանում այս կոդը մուտքագրելով՝ Դուք 3 օրով ամրագրում եք տվյալ նվերը: Սա նշանակում է, որ Դուք ունեք 3 օր ժամանակ խանութից կամ օնլայն հարթակից այս նվերը ձեռք բերելու համար:

Այս 3 օրերի ընթացքում որևէ այլ հյուր չի կարող գնել կամ ամրագրել այս նվերը, քանի որ այն արդեն ամրագրված է Ձեր կողմից:

Եթե 3 օրերի ընթացքում Դուք այս նվերը չեք գնում, այն կրկին ակտիվ է դառնում այլ հյուրերի, այդ թվում նաև Ձեզ համար:

Գնում: Հաջորդ քայլը նվերը գնելն է: Խանութի տվյալները պետք է լրացված լինեն նվերի նկարագրության մեջ:

Ավարտ/հաստատում: Նվերը գնելուց հետո հարկավոր է վերադառնալ www.igift.am կայքը, միևնույն եղանակով գտնել Ձեր գնած նվերը և սեղմել ՞Ամրագրված է՞ կոճակը: Բացվող պատուհանում կրկին մուտքագրում եք Ձեր բջջային հեռախոսի համարը: Սա պետք է լինի միևնույն համարը, որն օգտագործել էիք նվերն ամրագրելու համար: Կրկին SMS հաղորդագրությամբ կստանաք 6-անիշ կոդ, որը հաջորդ պատուհանում մուտքագրելուց հետո կարող եք ավարտել գնումը և հաստատել, որ այս նվերն արդեն գնված է:

Եթե Դուք գնել եք այս նվերը, սակայն չեք վերադաձել կայք գնումն ավարտելու համար, ապա 3 օրից հետո նվերը կրկին ակտիվ է դառնում և այն կարող է ձեռք բերվել մեկ այլ հյուրի կողմից: Այսպիսով, Ձեզ հրավիրող մարդը կարող է միևնույն նվերից 2 հատ կամ նույնիսկ ավել ստանալ:

Սրանից խուսափելու համար խնդրում ենք նվերը գնելուց հետո պարտադիր կերպով ավարտել և հաստատել Ձեր գնումը:

  • Նկարագրություն
  • Խանութ

Ավելացնել Նվեր adfasdf

Ավելացնել Նվեր

Խմբագրել նվերը

դրամ

Հրավիրեք հյուր






Ստեղծել միջոցառում



Խմբագրել միջոցառումը



Ջնջել միջոցառումը

Համոզվա՞ծ եք, որ ուզում եք ջնջել։

Սկսեք խաղը

Սկսել կոճակը սեղմելուց հետո խաղի բոլոր մասնակիցները կվերաբաշխվեն գաղտնի Ձմեռ պապիկների ու թոռնիկների: Յուրաքանչյուր թոռնիկ կարող է կազմել իր ցանկալի նվերների ցուցակը, որը տեսանելի կլինի իր Secret Santa-ին

Սեղմեք կոճակը խաղը սկսելու համար:

Խաղը սկսվեց

Բոլոր ծանուցումները հաջողությամբ ուղարկվեցին